Մուշի նահանգում ականապատ մեքենայի պայթյունից վիրավորվել է 12 թուրք զինծառայող, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Պայթյունի կազմակերպման մեջ կասկածում են Քրդստանի բանվորական կուսակցությանը։