ՀԱՊԿ անդամ պետությունները զինված կազմավորումների փոխադրման ոլորտում համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովի ավարտին լրագրողներին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ստորագրվել է համաձայնագիր զինվորական եւ այլ կազմավորումների, ռազմական նշանակության ապրանքների, ինչպես նաեւ շարժական գույքի փոխադրումների ոլորտում համագործակցելու մասին»,- ասել է նախագահը, գրում է ՏԱՍՍ-ը։





























