Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության շփման գծում, լարվածությունը ձեռնտու է միայն Մոսկվային: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Եթե չլինեն այդ ալիքները, Ռուսաստանը կզրկվի Հայաստանին պատերազմով սպառնալու լծակից: Երկրորդ. զենքի վաճառքն Ադրբեջանին խնդրահարույց կդառնա Ռուսաստանի համար, քանի որ դա Հայաստանի նկատմամբ շանտաժի մի մասն է»,-ընդգծել է փորձագետը:
Նրա խոսքով, դա Ռուսաստանին հնարավորություն է տալիս շանտաժի ենթարկել Արեւմուտքին՝ տարածաշրջանը դարձնելով ավելի վտանգավոր նրա ներկայության համար: Մեհրաբյանի կարծիքով, Ռուսաստանը տորպեդահարում է իրավիճակի կայունացմանն ուղղված բոլոր փորձերը:
Միաժամանակ, փորձագետը նշել է, որ ցանկացած լարվածություն ԼՂ հակամարտության գոտում, որը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի, պետք չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ մի համանախագահող երկրի, այդ թվում Ռուսաստանին:





























