ՀԱՊԿ անդամ երկրները անթույլատրելի են համարում նոր բաժանարար գծերի ի հայտ գալն ու պատժամիջոցների կիրառումը՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
«Անթույլատրելի ենք համարում նոր բաժանարար գծերի ու փակ սահմանների ի հայտ գալն ու հների պահպանումը, ինչպես նաեւ պատժամիջոցները, որոնք կիրառվում են շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,-ասված է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Կազմակերպության կազմում ընդգրկված պետությունները նաեւ հանդես են գալիս համաշխարհային քաղաքականության միասնական օրակարգի օգտին եւ իրենց ներդրումն են ունենում առկա հակասություններն ու հակամարտությունները բացառապես խաղաղ, քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով լուծելու գործում:





























