Միգրացիոն ճգնաժամը տարածվել է ընդհանուր առմամբ 12 միլիոն մարդու վրա։ Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Եվրախորհրդարանի՝ միգրացիոն ճգնաժամի հարցերով լսումներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք խոսում ենք 40 հազարի մասին, մենք խոսում ենք 120 հազարի մասին։ Եթե դրան հավելենք նաեւ Սիրիայի հարեւան երկրների ընդունած փախստականներին, նաեւ տեղահանվածներին, ապա կարծում եմ, որ մենք կստանանք մոտավորապես 12 միլիոն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 14–ին, ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները Բրյուսելում տեղի ունեցած արտահերթ հանդիպման ժամանակ ձեռք են բերել պայմանավորվածություն այն մասին, որ Իտալիա ու Հունաստան ժամանակ 40 հազար փախստականներից 34 հազարը առաջիկա երկու տարվա ընթացքում պետք է բաշխվեն ԵՄ մյուս երկրների վրա։





























