Հայաստանը 2016թ. ՀԱՊԿ նախագահության շրջանակներում առաջարկում է կիբերանվտանգության ոլորտում միջազգային կոնֆերանս անկացնել։ Այս մասին Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բնականաբար, մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում արդի մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարի ոլորտում մեր համագործակցությանը։ Որպես գործնական քայլ՝ մենք առաջարկում ենք 2016թ. Հայաստանում ՀԱՊԿ անդամ երկրների կիբերանվտանգության ապահովման հարցերով կոնֆերանս անցկացնել՝ օգտագործելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաները»,- ասել է Սարգսյանը։