Հայաստանի տարածքում սեպտեմբերի 16-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին` արեւելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,
Տավուշում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+34,
Արարատում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+27,
Արցախում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +25+27:





























