Հասունացել է ՀԱՊԿ խաղաղապահներ նախապատրաստելու համար բազային կազմակերպություն ստեղծելու պահը։ Այս մասին Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախագահը նշել է, որ Հայաստանը 2016թ. ՀԱՊԿ նախագահության շրջանակներում մեծ ուշադրություն կհատկացնի խաղաղարարական արշավներին։ «Հասունացել է ՀԱՊԿ խաղաղապահներ նախապատրաստելու համար բազային կազմակերպություն ստեղծելու պահը։ Որպես այդ բազային կազմակերպության հիմք՝ առաջարկում ենք դիտարկել Հայաստանում ԶՈւ խաղաղապահ բրիգադի նախապատրաստական կենտրոնը։ Մենք պատրաստ ենք կիսել տարբեր գործողություններին 10-ամյա մասնակցության ընթացքում մեր կուտակած փորձը»,- ասել է Սերժ Սարգսյանը։





























