ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտին մի շարք փաստաթղթեր են ստորագրել, ադ թվում՝ 2016թ. բյուջեն։

Կողմերը ընդունել են զինվորական եւ այլ կազմավորումների, նրանց շարժական գույքի եւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում համագործակցության համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՀԱՊԿ առաջնորդների հայտարարությունից զատ,  Խորհրդի անդամները ստորագրել են 2016թ. ՀԱՊԿ բյուջեի եւ 2016թ. ՀԱՊԿ մշտական գործող աշխատանքային մարմինների գործունեության ֆինանսավորման մասնաբաժնային վճարումների ճշգրտումների արձանագրությունները։