«Նաիրիտի» նախկին աշխատակիցները սեպտեմբերի 17-ին Կառավարության մոտ բողոքի ակցիայով կպահանջեն վերագործարկել գործարանը: Այս մասին NEWS.am-ին ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ զրուցել ենք, բոլորն էլ կարծում են`  քիմիական հսկան, որ տնտեսության առաջատարն է եղել, պիտի աշխատի: Հուսով ենք`  մեր կառավարությունն էլ կգա այն հայտարության, որ առանց «Նաիրիտի» Հայաստանը խղճուկ Հայաստան է»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենք հանդիպում կպահանջեն վարչապետի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը: