Սեպտեմբերի 15-ին, ժամը 10.24-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 RD 979 (վարորդ` 33-ամյա Մ. Պ.) եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 866 TR 61 համարանիշներով (վարորդ` Ա. Վ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդ` 49-ամյա Ա. Վ.-ն եւ ուղեւոր` 28-ամյա Ա. Հ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:





























