«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կհայտնի հոկտեմբերի 5-ից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք առաջարկություններ ենք ներկայացրել: Հոկտեմբերի 5-ից հետո, երբ պարզ կլինի, թե մեր առաջարկություններից քանիսն են ընդունվել, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց նա:

Զոհրաբյանը բացառեց տարբերակը, որ ԲՀԿ-ն կարող է համագործակցել «Ոչ»-ի ճամբարի հետ:

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Սպասվում է, որ արդեն տարեվերջին կլինի հանրաքվեն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am