ՀՀ նոր Սահմանադրության մեջ առաջին անգամ կներմուծվի կայուն զարգացում հասկացությունը։ Այդ մասին սեպտեմբերի 15–ին ՀՀ ԱԺ նիստում հայտարարեց սահմանադրական բարեփոխումների հարցերով՝ նախագահին առընթեր փորձագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը ՝ ներկայացնելով բարեփոխումների նախագիծը։

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ պետությունը պետք է հետեւի բնական պաշարների չափավոր սպառմանը, որպեսզի գալիք սերունդներին զարգացման հնարավորություն թողնի։ «Համապատախանաբար կայուն զարգացումը պետք է դրվի նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության հիմքում, ինչը նույնպես արտահայտված է Սահմանադրության մեջ»,- հավելեց Պողոսյանը։