ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ հերթական նախագահողի կարգավիճակում Հայաստանի առաջնայնությունները ներկայացնելիս հայտարարել է եկող տարի մինչեւ 2025թ. ժամանակահատվածի համար հավաքական անվտանգության ռազմավարություն ընդունելու անհրաժեշտության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ կազմակերպությունը անցել է կայացման 20-ամյա ժամանակաշրջան։
«Այդ աշխատանքը պետք է շարունակվի համակարգային հիմքի վրա՝ մեր առջեւ ունենալով միջնաժամկետ հեռանկարային զարգացման նախանշված կողմնորոշիչ ուղի։ Սրանից ելնելով՝ առաջարկում եմ առաջիկա ժամանակաշրջանի համար որպես առաջնայնություն ընդունել մինչեւ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության մշակման ավարտը եւ 2016թ. դրա ընդունումը»,- ասել է նախագահը





























