ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նպատակահարմար են համարում մոտ ժամանակներս անցնել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիային։ Համապատասխան փոփոխությունները կանոնակարգում պետք է ընդունել մինչեւ 2015թ. դեկտեմբերը։ Այս մասին լրագրողներին  հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Արձանագրվել է, որ անցյալ տարիների ընթացքում կազմակերպությունն անցել է կայացման ուղի, ստեղծել է իր գործունեության անհրաժեշտ նորմատիվ բազա, ձեւավորել անվտանգության ապահովման գործիքներ։ Այս կապակցությամբ նպատակահարմար եմ համարում հետագայում անցում կատարել գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիայի համակարգին»,- ասել է Բորդյուժան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ որոշում է կայացվել մինչեւ 2015թ. դեկտեմբերը մշակել եւ փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կանոնադրության մեջ։