Եվրամիության երկրների միջեւ ապօրինի միգրանտների ընդունելության հարցով տարաձայնությունները հարվածի տակ են դնում ԵՄ հեղինակությունը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր ներքին միասնականությունը կամ դրա բացակայությունը իր հետեւանքներն է ունենալու մեր հանդեպ միջազգային վստահության հարթակում եւ կարտահայտվի մեր արտաքին գործողությունների արդյունավետության վրա»,- ասել է նա Եվրախորհրդարանում միգրացիոն ճգնաժամի հարցով լսումների ժամանակ։





























