Երեւանի Նոր Խարբերդ թաղամասում արտաքին լուսավորության նոր ցանց է կառուցվում: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են կենսապահովման ոլորտի տարաբնույթ աշխատանքները: Զեկուցվել է, որ շարունակվում են տարածքի արտաքին լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքները: Խմելու ջրի եւ ոռոգման խնդիրը լուծելու նպատակով էլ կառուցվում են նոր ջրագծեր, տեղադրվում նոր պոմպեր։
Բացի այդ , զեկուցվել է, որ ավարտվել են նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Էլեկտրամատակարարումն ապահովելու համար տեղադրվում են նոր հենասյուներ, կառուցվում են ենթակայաններ: Հարկ է նշել, որ Նոր Խարբերդ թաղամասում կառուցվել է նաեւ գազատար, որով առաջին անգամ ապահովվել է գազի մուտքը թաղամաս։ Պատասխանատուներին հանձնարարվել է հետեւողականորեն շարունակել աշխատանքները:





























