Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել Dogan մեդիախմբի նկատմամբ, որին մեղադրում են ահաբեկչական կազմակերպության գործունեություն քարոզելու մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը։

Ինչպես հայտնում է գործակալությունը, հղում կատարելով Ստամբուլի գլխավոր դատախազ Իդրիս Քուրթին,  մեդիահոլդինգի որոշ պարբերականներ մեղադրվում են Քրդստանի բանվորական կուսակցության անդամների եւ թուրքական զինծառայողների հետ բախումներում զոհված անձանց լուսանկարները հրապարակելու մեջ։

Dogan մեդիահոլդինգը ստեղծվել է 1977թ.։ Նրա կազմում մտնում է DHA գործակալությունը, 5 հեռուստաալիք, 17 լրագրող եւ 5 թերթ, որոնցից ամենախոշորը Hurriyet-ն է։