Երեւանի Մաշտոցի պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել: Տուժածը երթուղայինի վարորդ է, որին տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստացել են հիվանդանոցից, այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:
Դանակահարության պատճառները եւ դանակահարվածի ինքնությունը պարզվում են:





























