Հայաստանի Հանրապետությունում կաթի գինը սկսել է բարձրանալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Շիրակ կատարած այցի ժամանակ ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ նշելով, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում այն կկարգավորվի:

Նախարարի խոսքով՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգի շնորհիվ վերջին տարիներին անասնապահության ոլորտում հաջողվել է գրանցել շոշափելի արդյունքներ: Մասնավորապես, միայն ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է  3,6, իսկ մանր եղջերավոր կենդանիներինը` 7,2 տոկոսով: