Այս տարվա սկզբից ԵՄ է մուտք գործել ավելի քան 500 հազար միգրանտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր մոտ 280 հազար: Այս մասին հաղորդում է եվրոպական Frontex գործակալությունը, որը վերահսկում է ԵՄ արտաքին սահմանները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գործակալությունը նշում է, որ արդեն 5-րդ ամիսն անընդմեջ միգրանտների հոսքի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվում:

Այսպես, միայն օգոստոսին ԵՄ երկրներ են մուտք գործել 156 հազար միգրանտներ: Օգոստոսին ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել նաեւ Հունաստանի կղզիներում, ընդ որում նրանց 3/4-ը Թուրքիայից ժամանած սիրիացիներ են, հաղորդում է Frontex-ը: