Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 3-րդ կմ-ին անիվը պայթելու հետեւանքով կորցրել է կառավարումը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարիի հետեւանքով բացված դռնից 41-ամյա ուղեւորուհին վայր է ընկել եւ մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: