Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.50-ին, Գետազատ գյուղի բուժամբուլատորիայից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 28-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է մոտոցիկլետով պատին հարվածելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, երիտասարդը «Մուրավեյկա» մակնիշի մոտոցիկլետով բախվել է Արարատի մարզի Մրգանուշ գյուղի Պ. Սեւակի փողոցի թիվ 12 տան պատին եւ ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:




























