Հայաստանի տարածքում սեպտեմբերի 17-ին հարավ-արեւելյան շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ: Քամին` արեւելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 2-3, արեւելյան շրջաններում` 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում սեպտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,
Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,
Լոռիում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+24,
Տավուշում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+32,
Արարատում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +24+29,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+23,
Արցախում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +20+24:




























