Ամերիկյան Թեքսաս նահանգի ոստիկանությունը կալանավորել է 14-ամյա տղային այն բանի համար, ր վերջինս դպրոց է եկել ինքնաշեն ժամացույցով, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:
Դպրոցի ուսուցիչը հայտարարել է, որ Ահմեդ Մոհամեդի հավաքած սարքը ռումբի տպավորություն է թողել, որից հետո նա ոստիկանություն է կանչել ու տղային ձերբակալել են:
Սակայն պարզվել է, որ սարքն ընդամենը ժամացույց է, որն աշակերտը պահել է պայուսակում, բայց ուսուցիչը տկտկոցի ձայն է լսել եւ դա նրան անհանգստացրել է:
Հարցազրույցում Ահմեդը հայտարարել է, որ իրեն հարցաքննել են 5 սպաներ: Երեխայի հայրը՝ Մոհամեդ էլ Հասան Մոհամեդն իր հերթին նշել է, որ երեխային մեղադրանք է առաջադրվել, քանի որ իրենց ազգանունը Մոհամեդ է եւ սեպտեմբերի 11-ի պատճառով: «Ես կարծում եմ, որ իմ որդու նկատմամբ դաժան են վերաբերվել»,-հավելել է նա:




























