Լիբանանի զինվորականները հայտնել են Բեքաայի հովտում «Իսլամական պետության» առաջնորդներից մեկի՝ Իբրահիմ ալ Աթրաշի ձերբակալման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իսպանական EFE գործակալությունը:

Ալ Աթրաշը, ենթադրաբար, ղեկավարել է «Իսլամական պետության» գրոհայիններին Արսալ քաղաքի շրջանում եւ հրթիռակոծություններ ու ահաբեկչություններ կազմակերպել ականապատված մեքենաների օգտագործմամբ:

Հաղորդվում է, որ հանցագործին որոնում էին մի քնաի տարի: