ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:
Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նշենք, որ 1810 թվականի սեպտեմբերի 16-ին Մեքսիկայում ժողովրդական ապստամբություն է սկսվել, որը վերաճել է Իսպանիայից անկախության համար պատերազմի:




























