Դիարբեքիրի նահանգի զինամթերքի մի պահեստում պայթյուն է որոտացել, հայտնում է Habertürk-ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ պահեստը պատկանում է Թուրքիայի հատուկ ծառայություններին։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության բրիգադները եւ հրշեջ մեքենաները։
Պայթյունի պատճառների եւ հնարավոր վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է ՏԱՍՍ-ը։




























