Ռուսաստանը ակտիվացրել է դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի  արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր թուրք գործընկերոջ՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցությունների արդյունքներով:

«Ռուսաստանն ուժեղացրել է իր դիվանագիտությունն այդ ուղղությամբ: Սերգեյ Լավրովը այցելել էր Բաքու, ես Մոսկվա էի մեկնել: Բանց մենք պետք է աշխատենք արդյունքի հասնելու համար: Ռուսաստանը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Կձգտենք հասնել արդյունքի»,- ասել է ադրբեջանական արտգործնախարարության ղեկավարը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: