Մալազիայի ոստիկանությունը չորեքշաբթի օրը ջրցաններ է օգտագործել երկրի մայրաքաղաք Կուալա Լումպուրում հանրահավաքի մասնակիցներին ցրելու նպատակով, հանրահավաքը կազմակերպվել էր վարչապետ Նաջիբ Ռազակին աջակցելու նպատակով, հայտնումէ «ՌՒԱ Նովոստին» ՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը:

Հարյուրավոր ցուցարարներ պլաստիկե շշերով հարձակվել էին ոստիկանության աշխատակիցների վրա ու փորձում էին իրավապահներին դուրս մղել դեպի Չայնաթաուն թաղամաս: Դրա հետեւանքով ոստիկանությունը ստիպված է եղել ջրցաններ կիրառել, որպեսզի ցրի ամբոխը:

Չորեքշաբթի օրը մի քանի հազար մարդու մասնակցությամբ հանրահավաքներ են անցել նաեւ քաղաքի կենտրոնում ՝ խորհրդարանի շենքի առջեւ: