Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Մոնղոլիայում մեկնարկել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Հայաստանից նստաշրջանին մասնակցում է ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԺ լրատվության վարչությունից:
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը չի մեկնել Մոնղոլիա: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող թեմա չկա: նա տեղյակ չէր, թե ով է Հայաստանից մեկնել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար: «Իմ լիազորությունների տիրույթում չէ պատվիրակության մյուս անդամների մեկնել-չմեկնելու հարցը որոշելը»,-ասաց նա:
«Որպես ՀՀԿ խմբակցության անդամ բախտորոշ ճակատագրական հարց է քննարկվում ԱԺ-ում, նկատի ունեմ Սահմանադրական բարեփոխումները: Բնականաբար պարտավոր եմ լինել ՀՀ-ում, ոչ միայն ֆիզիկապես, այլ իմ կարծիքը հայտնել որպես ԱՄ նախագահ»,- նշեց նա:




























