ՀՀ նոր Սահմանադրությամբ կարգելվի ցանկացած անբարեխիղճ տնտեսական մրցակցություն։ Այս մասին սեպտեմբերի 16-ին՝ ՀՀ խորհրդարանի նիստի ժամանակ, հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրությունը կարգելի մենաշնորհները, բացի նրանցից, որոնք սահմանվում են օրենքով։ Ենթադրաբար, դրանք կարող են լինել ենթակառուցվածքների օպերատորների բնական մենաշնորհները, որոնք կգրանցվեն համապատասխան մարմնի կողմից, կամ նրանք, որոնց գոյությունը խորհրդարանը արդարացված կհամարի։

«Պատգամավորները կարող են որոշել, որ պետության շահերից է բխում այս կամ այն շուկայում մենաշնորհ հաստատելը կամ ընդհակառակը այն ազատականացնելը, օրինակ՝ հեռուստահաղորդակցման շուկան։ Այդ հարցերը կորոշի խորհրդարանը»,- ասաց Պողոսյանը։