Ռուսաստանը չի պլանավորում Սիրիայում ռազմաօդային բազա բացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Բոգդանովսկին։

«Այսօրվա դրությամբ նման պլաններ չկան։ Սակայն ամեն բան էլ կարող է լինել»,- մեջբերում է «Ւնտերֆաքս»-ը Բոգդանովսկու խոսքը։

Այս շաբաթ Պենտագոնը հայտարարել էր, որ Լաթաքիայում՝ Սիրիայի ՌՕՈւ բազայում, Ռուսաստանի ձեռնարկած վերջին գործողությունները Վաշինգթոնը դիտարկում է որպես ավիաբազայի շինարարության հնարավոր նախապատրաստում։