Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում վրանային ավան խփած DA (Արժանապատվություն եւ ճշմարտություն) քաղաքացիական շարժման ներկայացուցիչները սեպտեմբերի 16-ին բողոքի ցույց են սկսել նախագահական նստավայրի, Ազգային բանկի եւ Կառավարության շենքերի մոտ՝ պահանջելով այդ մարմինների ղեկավարների հրաժարականը։

Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 100 մարդ, որոնք թմբուկներ են խփել եւ շեփոր փչել։ «Պարո՛ն նախագահ, ժողովրդավար երկրում պետության ղեկավարը դուրս է գալիս ցուցարարների մոտ, իսկ դուք ոչ մի անգամ մեզ չեք լսել։ Դուք այս պաշտոնին քնած եք 3.5 տարի, դու՛րս եկեք ժողովրդի մոտ»,- բացականչել են ակտիվիստները, գրում է ՏԱՍՍ-ը։