Հայաստանում ՀՆԱ-ի աճը պարտադիր չէ, որ հանգեցնի հարկերի բարձրացմանը։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
«2015թ. առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 4.5 տոկոս եւ ուղեկցվել է 0.4 տոկոսանոց հարկերով։ Սակայն դրա համար մի քանի պատճառ կար. տնտեսական աճը վերաբերել է ավելի նվազ հարկման ենթակա ճյուղերին»,- հավելել է նախարարը։
Այդ ճյուղերից է գյուղատնտեսությունը, որտեղ ոչ խոշոր գյուղացիները ազատված են ԱԱՀ-ից, ժամանցային արդյունաբերությունը, որը հարկվում է ֆիքսված վճարումներով, ինչպես նաեւ մասնավոր շինարարությունը, որը նույնպես հարկման ենթակա չէ։
Նախարարը հավելեց, որ վերջին տասը տարիների ընթացքում բյուջեն 505 մլրդ դրամից աճել է մինչեւ 1 տրլն 130 -140 մլրդ դրամ։ Իհարկե, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ վերջին տարիներին հարկերի աճը գրեթե կրկնակի առաջ է անցել եկամուտների աճից։ Իսկ հարկահավաքման անհարկի կոշտ քաղաքականությունը հակացուցված է հատկապես արտաքին տնտեսական լարվածության պայմաններում։




























