Վլադիմիր Կրասնովը, որը հայտնի է որպես պրանկեր Վովան, խոստովանել է, որ ծաղրել է բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնին եւ նրա հետ հեռախոսով խոսել՝ ներկայանալով որպես Վլադիմիր Պուտին:

Ընդ որում, Կրասնովը հավելել է, թե գործել է ոչ թե միայնակ, այլ իր գործընկեր Ալեքսեյ Ստոլյարովի հետ, որը հայտնի է Լեքսուս մականունով:

«Այո, մենք էինք: Ալեքսեյը հրաշալի անգլերեն գիտի, ուստի ներկայացել է որպես «Դմիտրի Պեսկով» եւ թարգմանել զրույցը»,- պատմել է Կրասնովը, որը հայտնի է նախկինում էլ արած նման արարքներով:

Ավելի վաղ Էլթոն Ջոնը ինստագրամում պատմել էր, թե հեռախոսով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի ուշ Պեսկովը հերքել էր տեղեկությունը: