Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին` մասնավորապես հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր։




























