Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար -Կիտարովիչը Ազգային անվտանգության խորհրդի նիստում պահանջել է խստացնել պետական սահմանի վերահսկողությունը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Vjesti.hr կայքը։
«Չի կարելի, որպեսզի մեկ օրվա ընթացքում այդպիսի քանակությամբ մարդիկ ժամանեն, քանի որ Խորվաթիան ուղղակի չի կարող կատարել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը եւ հոգալ այդ մարդկանց մասին։ Մեր երկիր ժամանող մարդիկ պետք է մշտական հսկողության տակ լինեն, մենք պետք է միշտ տեղյակ լինենք, թե որտեղ են նրանք»,- ասել է նախագահը։




























