Հայաստանի համար գերակա համարվող ոլորտներում ներդրումային ծրագրերի սարքավորումները ազատված կլինեն ներկրման տուրքից։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է սեպտեմբերի 17-ի Կառավարության նիստում։ Տուրքերից ազատվելու են տեխնոլոգիական սարքավորումները, հումքը եւ նյութերը։
ԵՏՄ երկրներում արտադրված այս նույն ապրանքները ի սկզբանե ազատված էին տուրքերից։
Գերակա ուղղությունների շարքին են դասվում 2011թ. նոյեմբերին հաստատված արտահանման ռազմավարությամբ հաստատված ճյուղերը՝ գինու եւ կոնյակի արտադրություն, ոսկերչություն եւ ժամագործություն, ալմաստի երեսակում, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, թեթեւ արդյունաբերություն, ճշգրիտ ինժեներիա, պահածոներ եւ հյութեր։




























