Հարավային Սուդանում նավթատար մեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 85 մարդ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Իշխանությունների տեղեկություններով՝ նավթատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից։ Պայթյունը որոտացել է այն պահին, երբ մեքենայի մոտ հավաքված մարդիկ փորձում էին դադարեցնել նավթի հոսքը։
Վթարը տեղի է ունեցել Ջուբա քաղաքից արեւմուտք։ Իշխանությունները հայտարարել են, որ եւս 50 մարդ լուրջ վնասվածքներ են ստացել։




























