Հայաստանի սահմանադրությունը երբեք չի գործել, հետեւաբար նրա թույլ ու ուժեղ կողմերը հասկանալ հնարավոր չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, եթե չի գործում սահմանադրական կարեւորագույն սկզբունքը՝ իշխանությունը ձեւավորում է ժողովուրդը, ապա դադարում են գործել մնացած բոլոր սկզբունքները՝ պետության իրավունքների սահմանափակումը մարդու իրավունքներով, ձեռնարկտիրության ազատության եւ այլն: «Պետք է պարզապես այնպես անել, որ Սահմանադրությունը սկսի գործել»,-ընդգծել է Ջհանգիրյանը: