Բուրկինա Ֆասոյի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ստեղծված մարմնի՝ Ժողովրդավարության ազգային խորհրդի առաջնորդ գեներալ Ժիլբեր Դյենդրեն հայտարարել է, որ երկրի անցումային ժամանակաշրջանի՝ ձերբակալված նախագահ Միշել Կաֆանդոն ու կառավարության անդամները իրենց լավ են զգում ու ազատ կարձակվեն, հայտնում է Jeune Afrique -ը:

Դյենդրեն կառավարության ձերբակալումը բացատրել է նրանով, որ երկրում ընտրությունների նախօրեին անվտանգության ոլորտում ծանր իրավիճակ է ստեղծվել, հայտնում է Gazeta -ն:

Զինծառայողները նաեւ հայտարարել են այն մասին, որ երկրում պարետային ժամ է հայտարարվելու, իսկ սահմանները ժամանակավորապես փակվելու են:

Ավելի վաղ Բուրկինա Ֆասոյի ժամանակավոր կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ երկրում հեղաշրջում է եղել ու հայտնել, որ ստանձնում է երկրի կառավարումը: