Հայաստանի խորհրդարանի պատգամավորները պետք է պատասխանատվություն կրեն իրենց քվեարկության համար: Այս մասին սեպտեմբերի 17-ին Հաաստանի խորհրդարանում Սահմանադրական բարեոխումների նախագծի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Նրա խոսքով, ինքը նկատի ունի այն դեպքերը, երբ պատգամավորը քվեարկում է Հայաստանի հանրապետությանը, նրա հասարակությանը կամ դրա զգալի մասին վնաս հասցնելու միտումով՝ գուցե կատարելով մեկ այլ պետության պատվեր:
Դրան ի պատասխան ՝ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը նկատեց, որ այդ դրույթը չափազանց կբարդացնի իրավական գործընթացները, քանի որ յուրաքանչյուր առանձին պատգամավորի բազմաթիվ քվեարկությունների վերաբերյալ հետաքննություն իրականացնելը բարդ գործ է: Դժվար է նաեւ նման հետաքննության հիմունքները ձեւակերպելը:





























