Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ ինքը նախկինի պես ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ չնայած պրանկերների կատակին։

«Կատակը զվարճալի էր։ Սակայն հոմոֆոբիան զվարճալի չի լինում։ Ես սիրում եմ Ռուսաստանը, եւ Պուտինի հետ հանդիպելու իմ առաջարկը ուժի մեջ է»,- գրել է նա «Ինստագրամում», փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ երգիչը սոցցանցում գրել էր, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր հետ, եւ ինքը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահի հետ։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը  հերքել էր հեռախոսազրույցի փաստը, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Էլթոն Ջոնը պրանկերների չար կատակի զոհ է դարձել։