Սահմանադրական բարեփոխումների նախագիծն ընդհանուր ոչինչ չունի Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Մեկնաբանելով ընդդիմության նկատառումներն առ այն, որ բարեփոխումները նպատակ ունեն երկարաձգել Սարգսյանի իշխանությունը ցմահ վարչապետ կամ խորհրդարանի խոսնակ դառնալու միջոցով՝ Շարմազանովն ասաց. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է եւ դեռ երկար կմնա։ Իսկ դուք (ՀԱԿ խմբ.) եթե ուզում եք իշխանություն դառնալ, սկզբի համար կարող եք ուղղակի մասնակցել ընտրություններին։ 2013թ. ընտրություններին դուք չմասնակցեցիք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ նույնպես։ Իսկ հետո գնահատականներ եք տալիս։ Սակայն որքան էլ ասես «հալվա», դրանից բերանը չի քաղցրանա»։





























