«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտյալ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Կարեն Մեժլումյանի ֆեյսբուքյան էջից:

Փաստաբաններն այս օրերին գտնվում են Ստրասբուրգում:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել:

Լուսանկարները՝ Կարեն Մեժլումյանի ֆեյսբուքյան էջից: