Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հանցագործ աշխարհում «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց:
Արթուր Ղազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատական նիստին ներկա չէր, քանի որ Գյումրիում մասնակցում էր Ավետիսյանների ընտանիքին սպանելու գործով դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությանը, ամբաստանյալը չցանկացավ առանց փաստաբանի շարունակել նիստը:
Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Ղազարյանի համար մեղադրող Վահե Ասատրյանը 1 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել:
Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ/9X19/ տրամաչափի թվով 17 փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: Արթուր Ղազարյանը քրեական շրջանակներում հայտնի է որպես «Քանաքեռցի Տույ»։




























