Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամի լուծումը կախված է Սիրիայում քաղաքական վիճակի կարգավորումից։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի կայքում, գրում է Gazeta-ն։
«Ուզում եմ ասել, որ փողը առանցքային դեր է խաղում, բայց միայն փողով ելք չես գտնի։ Անհրաժեշտ է Սիրիայում քաղաքական ճգնաժամի համար լուծում գտնել»,- ասել է նա։
Հանը նաեւ նշել է,կ որ ԵՄ հարեւան երկրներում կա մոտ 20 մլն փախստական, որոնց մեծ մասը ժամանել է Սիրիայից։ Նրա խոսքով՝ միգրացիոն խնդրի լուծմանը պետք է մասնակցեն ոչ միայն ԵՄ երկրները, այլ ողջ աշխարհը, քանի որ դա միջազգային խնդիր է։




























