Ավելի քան 100 մարդ է զոհվել  Հարավային Սուդանում նավթատար բեռնատարի պայթյունի հետեւանքով, հայտնում է Gazeta-ն վկայակոչելով Reuters-ը:

Եվս մոտավորապես 50 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: «Մենք բժշկական սարքավորումներ չունենք, ու այդ մարդիկ կարող են մահանալ, քան որ մենք չունենք լուրջ այրվածքներով մարդկանց բուժելու հնարավորություն »,- հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնել էին 85 զոհերի մասին: Նավթատարը դուրս էր եկել ճանապարհից, որից հետո մարդիկ փորձել են կանգնեցնել նավթի արտահոսքը: Հենց այդ պահին էլ պայթյուն է եղել: