Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը սեպտեմբերի 23-ին միգրացիայի հարցով արտահերթ նիստ է գումարում։ Համապատասխան հայտարարությունը նա արել է սեպտեմբերի 17-ին Բրյուսելում։
«Ես ԵՄ արտահերթ գագաթնաժողով եմ հրավիրում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18։00-ին, որպեսզի քննարկենք, թե ինչպես պայքարել միգրացիոն ճգնաժամի դեմ»,- ասել է Տուսկը, գրում է ՏԱՍՍ-ը։




























